21-03-2016 09:48

Օբաման ժամանել է Կուբա

ԱՄՆ­ ի նախագահ Բարաք Օբաման, որը մարտի 20-­ին ժամանել է Կուբա, «պատմական հնարավորություն» է համարել իր այցը, տեղեկացնում է Սպիտակ տան մամուլի ծառայությունը:
«Սա պատմական այց է և պատմական հնարավորություն»,­ հայտարարել է Օբաման Հավանայում ԱՄՆ­ի դեսպանատան աշխատակիցների հետ կայացած հանդիպմանը՝ նկատի ունենալով երկու երկրների հարաբերությունների նորմալացումը: Նախագահը նաեւ նշել է, որ Կուբա իր այցը «միայն առաջին քայլն է» այդ երկրի
հետ նոր հարաբերություններում:
ԱՄՆ­ը և Կուբան 2014 թվականի դեկտեմբերին հայտարարել են հարաբերությունների նորմալացման մասին, իսկ անցյալ տարվա հուլիսին վերականգնել են դիվանագիտական հարաբերությունները, որոնք խզվել էին հիսուն տարի առաջ Կուբայում տեղի ունեցած հեղափոխությունից հետո:
Դեսպանատան աշխատակիցների հետ հաբդիպումն Օբամայի առաջին միջոցառումն է դարձել Հավանա ժամանելուց հետո: Դրանից հետո նա, չնայած անձրևին, ոչ մեծ զբոսանք է կատարել քաղաքի կենտրոնական շրջանում:
Օբաման և նրան ուղեկցող անձինք այցելել են նաև Հավանայի Մայր տաճար, որտեղ նրանց դիմավորել է Կուբայի կաթոլիկ եկեղեցու կարդինալ Հայմե Օրտեգան:
Բարաք Օբաման Կուբա է ժամանել մարտի 20-­ին: Ուղևորությունն ամերիկյան պետության ղեկավարի առաջին այցն է դարձել վերջին 88 տարվա ընթացքում այն բանից հետո, երբ 1928 թվականին ԱՄՆ­ի հանրապետական նախագահ Կալվին Կուլիջը մասնակցեց Ամերիկյան պետությունների ամենամյա միջազգային խորհրդաժողովի աշխատանքին:
Օբամային ուղեկցում են նրա կինը և երկու դուստրերը: