Բավ է պառակտվել
11-11-2015 10:43

Օբաման հայտնվել է գեյ ամսագրի շապիկին

ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման առաջին գործող նախագահն է, որ հայտնվել է սեռական փոքրամասնությունների համար տպագրվող ամսագրի շապիկին: Նրա լուսանկարը  տպագրվել է OUT ամսագրում, որը մասնագիտանում է գեյ-նորաձևության և գեյ- ոճի մեջ: Օբամայի նկարի տակ գրված է`«Մեր նախագահը», իսկ ներքևում` երեք բառ` «Դաշնակից Հերոս Սրբապատկեր»: Խմբագրությունը այն անվանել է «պատմական պահ պատմական տարում»: Հենց  2015-ին  ԱՄՆ Գերագույն դատարանը միասեռ ամուսնությունը արձանագրել է  օրինական երկրի ողջ տարածքով մեկ:   Խմբագրությանը տված հարցազրույցում, Օբաման ասել է, որ ինքը նախագահ է դարձել հիմնականում նրա համար, որ «կատարենք մեր խոստումը, որ մենք բոլորս ստեղծված ենք հավասար, և ոչ ոք չպետք է կտրված  լինի ամերիկյան երազանքից միայն այն պատճառով, թե ով է նա»: Պատասխանելով Կենտուկի նահանգի  դպիր Կիմ Դեւիսի վերաբերյալ հարցին , ով հրաժարվել էր գրանցել միասեռ ամուսնությունները հակառակ Գերագույն դատարանի որոշմանը, Օբաման հայտարարել է. «Ես  հավատքի մարդ եմ և խորապես հավատում են կրոնի ազատությանը, բայց ի վերջո,  բարձր չէ  օրենքի գերակայությունից, հատկապես նրանք, ովքեր կամավոր կերպով երդում են պահպանել օրենքը: Սա մի բան է, որ մենք պետք է հարգենք »: Ըստ նախագահի, իր դասախոսներից Գոլդուին Լոուրենսին, որը դասավանդել  է նրան Լոս Անջելեսի Արևմուտքի քոլեջի բարձր կուրսերում, նա կընդգծեր որպես առավել ազդեցիկ գեյ անձի իր կյանքում: «Ես կարծես, 18 տարեկան էի,  Լոուրենսը ամենաերիտասարդ պրոֆեսորներից  մեկն էր, եւ մենք դարձանք լավ ընկերներ»,- ամսագրին պատմել է Օբաման: «Նա կանգնել է այդ ճանապարհին,որպեսզի խորհուրդներ տա Արեւմուտքի քոլեջի լեսբուհի, գեյ, տրանսսեքսուալ և տրանսգենդեր ուսանողներին, և հաշվի առեք, սա 1978-ին էր», - ասել է Օբաման: Ըստ նրա, նման դիրքորոշումը  պահանջվում է «շատ քաջություն»: Օբամայի օրոք, Գերագույն դատարանի կողմից հունիսի 26-ին, միասեռ ամուսնությունը ճանաչվեց որպես ԱՄՆ  քաղաքացու սահմանադրական իրավունք Միացյալ Նահանգների ողջ տարածքում: Ավելի վաղ միասեռ միությունների ճանաչումը ոչ թե դաշնային իրավասության հարթակում էր, այլ գտնվում էր յուրաքանչյուր նահանգի կառավարության պատասխանատվության ներքո: