Բավ է պառակտվել
11-04-2016 09:21

Օբաման իր լիազորությունների ժամկետի ավարտից հետո դասավանդելու է

ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման իր լիազորությունների ժամկետի ավարտից հետո  հույս ունի վերադառնալ Չիկագոյի համալսարանի (Իլինոյս նահանգ) իրավունքի դպրոցում դասավանդելու:  Օբամային հարցրել են՝ ի՞նչ է ամենից շատ ուզում անել Սպիտակ տունը լքելուց հետո: «Հնարավորություն ունենալ զբոսնելու ցանկապատի հետևում (Սպիտակ տան)»,- պատասխանել է Օբաման: Նա հարցազրույց է տվել Չիկագոյի համալսարանում, որտեղ կա «Բարաք Օբամա՝ ԱՄՆ նախագահ, Չիկագոյի իրավունքի դպրոցի դասախոս գրությամբ» ցուցատախտակ: «Ճիշտ է, որ ինձ առաջարկ է արվել: Ես կկարողանամ գրել, սեմինարներ վարել և, վերջիվերջո, կդասավանդեմ այստեղ՝ համալսարանում»,- ասել է ԱՄՆ նախագահը: Նա համամիտ չէ, որ նախագահության 8 տարիներն իրեն ծերացրել են. «Չեմ կարծում, որ դա ինձ ծերացրել է հոգեկան կամ հոգեբանական առումով»,- ասել է Օբաման: «Ես ավելի եմ մեծացել, բայց կարծում եմ՝ որոշ իմաստով այս աշխատանքը ստիպում է երիտասարդ մնալ, քանի որ ամեն օր ինչ-որ նոր բանով ես զբաղվում»,- նշել է նա: Միաժամանակ, Օբաման չի բացառել, որ իր լիազորությունների ժամկետի ավարտի պահից «մեկ օր, շաբաթ, ամիս կամ գուցե 6 ամիս անց» կսկսի գիտակցել՝ «ինչ բեռ է կրել ամեն օր»: Մյուս կողմից, ավելացրել է Օբաման, երբ մարդն ամբողջովին սուզված է աշխատանքի մեջ և մշտապես փորձում է իրեն, երիտասարդ է մնում: