Բավ է պառակտվել
29-05-2014 11:27

Հունիսի 3-ին կհանդիպեն ԱՄՆ և Ուկրաինայի նախագահաները

Ըստ  «Կոմերսանտ»-ի ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման և Ուկրաինայի նախագահական ընտրություններում հաղթած Պյոտր Պորոշենկոն կհանդիպեն հունիսի 3-ին, Վարշավայում: Բարաք Օբամայի եվրոպական շրջագայությունը կսկսվի հունիսի 2-ին, նախատեսվում է, որ նա կայցելի Լեհաստան, Բելգիա և Ֆրանսիա:
Հիշեցնենք, որ ավելի վաղ gisher.news-ն տեղեկացրել էր, թե Օբաման հեռախոսով շնորհավորել է Պորոշենկոյին՝ ընտրություններում հաղթանակի առթիվ և «բազմակողմանի աջակցություն» խոստացել: