Բավ է պառակտվել
04-06-2014 09:11

Հանդիպել են Ուկրաինայի և ԱՄՆ նախագահները (տեսանյութ)

Վարշավայում ԱՄՆ-ի նախագահ Բարաք Օբաման առաջին անգամ հանդիպել է Ուկրաինայի նորընտիր նախագահ Պյոտր Պորոշենկոյին, հայտնում է «Էն Տե Վե»-ն:  Հանդիպման մասին հայտնի է դարձել ամերիկացի լրագրողի բլոգային գրառումից, ով ներկա է եղել հանդիպմանը:  Լրագրողի հրապարակած լուսանկարում երևում է, որ հանդիպմանը նախօրեին Լեհաստան մեկնած Պորոշենկոն նստած է Օբամայից ձախ: Նշվում է, որ խոսքը ոչ պաշտոնական հանդիպման մասին է, իսկ ահա պաշտոնական զրույց նախատեսվում է այսօր օրվա երկրորդ կեսին: