Բավ է պառակտվել
03-06-2015 08:57

Օբաման ստորագրել է «լրտեսելու» մասին օրենքը

ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման ստորագրել է օրենքը, որը թույլ է տալիս հատուկ ծառայություններին տվյալներ հավաքագրել քաղաքացիների մասին` ահաբեկչությունները կանխելու նպատակով իրականացվող միջոցառումների շրջանակում: Այդ մասին հայտնել է Սպիտակ տունը: 
Ինչպես նշված է հաղորդագրության մեջ` այսպես կոչված USA Freedom Act-ը բարեփոխում և ընդլայնում է օտար երկրներում լրտեսության և այլ նպատակների վերաբերյալ իշխանության կոնկրետ մարմինների հնարավորությունները: Օտար երկրներում լրտեսության մասին հիշատակումը կապված է ԱՄՆ-ի սահմաններից դուրս գտնվող ահաբեկիչներին հետևելու համար: 
Ի թիվս այլ կետերի փաստաթուղթը պետք է զրկի հատուկ ծառայություններին, ներառյալ` ԱՄՆ Ազգային անվտանգության գործակալությանը, ամերիկացիների հեռախոսային բանակցությունների մասին տվյալներն ինքնուրույն հավաքելու և պահպանելու իրավունքից: 
Հատուկ ծառայությունների բարեփոխումը ենթադրում է հատուկ ծառայություններին լայն լիազորություններ տվող «Հայրենասիրական օրենք» անունով հայտնի հակաահաբեկչական օրենքի փոփոխություն: 
Այժմ երկրի ներսում ամերիկացիների հեռախոսային զանգերի մասին տվյալները կհավաքեն և կպահեն հեռահաղորդակցական կոնցեռնները: Ազգային անվտանգության գործակալությունը կկարողանա ստանալ յուրաքանչյուր կոնկրետ ֆայլը՝ ստանալով դատարանի թույլտվությունը: