Բավ է պառակտվել
27-05-2014 16:47

Օբաման չկարողացավ դրսևորել առաջնորդին բնորոշ գծերը. ԱՄՆ-ի Հանրապետական կուսակցություն

ԱՄՆ-ի Հանրապետական կուսակցության մեծամասնությունը ավելացնում է ճնշումը Սպիտակ տան նկատմամբ: Կոնգրեսմենները համարում են, որ Բարաք Օբամայի վարչակազմը պետք է կոշտ միջոցներ ձեռնարկի ի պատասխան Ռուսաստանի կողմից սպառազինությունների կրճատման համաձայնագրի խախտմանը: Խոսքը 1987 թվականին կնքված միջին և փոքր հեռավորության հրթիռների ոչնչացման համաձայնագրի մասին է: 

Հանրապետականները համարում են, որ ԱՄՆ նախագահը չի դրսևորել բավականաչափ կոշտ վերաբերմունք սպառազինությունների կրճատման հարցում: Նախկինում Օբամայի վարչակազմի ներկայացուցիչները արդեն արտահայտել են իրենց անհանգստությունը այս հանգամանքի կապակցությամբ: ԱՄՆ-ի ներկայացուցիչների հայտարարությունները արվել են The New York Times հունվարի վերջին հայտնված հոդվածից հետո: Հոդվածում, որտեղ հղում է կատարվել ամերիկյան իշխանությունների շրջանակին, նշված է, որ 2008 թվականից ՌԴ-ն փորձարկում է նոր "զեմլյա-վոզդուխ" դասի հրթիռները, որով խախտում է ԱՄՆ-ի հետ կնքած իր պայմանագիրը:

Հանրապետականները ցանկանում են հասկանալ, թե արդյոք Օբաման տղեկացված է եղել ՌԴ-ի կողմից նախատեսվող ենթադրյալ խախտման մասին, երբ խնդրում էր Կոնգրեսին վավերցնել նոր պայմանաիրը, գրում է Associated Press պարբերականը:

"Այն, որ նախագահ Բարաք Օբաման ի վիճակի չէ նույնիսկ խոստովանել, որ Ռուսաստանը խաբում է մեզ գրեթե վերալիցքավորման քաղաքականության ամենասկզբից և շարունակել է անել այդ հարձակողական սպառազինությունների կրճատման մասին համաձայնագրի քննարկման ժամանակ վկայում է, որ Օբաման չի կարողացել դրսևորել առաջնորդի իր հատկանիշները", - ասել է հանրապետական կոնգրեսմեն Մայքլ Ռոջերսը:

Նրա խոսքով, Կոնգրեսը չի ցանկանում Սպիտակ տան արձագանքին սպասել և մտադիր է հայտարարել, որ Ռուսաստանը խախտում է պայմանագրով սահմանված իր պարտավորություններով: Այս արցը հատկապես արդիական է, քանի որ Կոնգրեսը պետք է որոշում ընդունի Օբամայի կողմից անցյալ տարվա հունիսին առաջարկած ԱՄՆ-ի և ՌԴ-ի սպառազինությունների պաշարների կրճատման վերաբերյալ: Առաջարկը չի ընդունվի, եթե կոնգրեսականները համոզված լինեն, որ Ռուսաստանը իրոք մեղավոր է պայմանարի խախտման մեջ:

Անհևրաժեշտ է նշել, որ վերոհիշյալ պայմանաիրը, որը կնքվել է 1987 թվականին, արգելում է ԱՄՆ-ին և Ռուսաստանին արտադրել, փորձարկել և օգտագործել միջին և փոքր հեռավորության բալիստիկական և թևավոր հրթիռներ: