Բավ է պառակտվել
19-11-2015 12:16

Բարաք Օբաման Ասադի հրաժարականը հայտարարել է ԻՊ-ի նկատմամբ հաղթանակի պայման

ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման հայտարարել է, որ «Իսլամական պետության» (ԻՊ) ահաբեկիչները չեն կարող  ամբողջությամբ ոչնչացվել, քանի դեռ Սիրիայի իշխանության գլխում կանգնած է Բաշար ալ-Ասադը: Օբաման նշել է, որ Սիրիայում ահաբեկչությունը  չի կարող պարտության մատնվել, քանի դեռ երկրի իրավիճակը քաղաքական կարգավորման չի ենթարկվի  , ինչն անհնար է, քանի դեռ երկրում ղեկավարում է Ասադը: Նոյեմբերի 18-ին Սիրիայի նախագահը իտալական մամուլում տված հարցազրույցում  հայտարարել է, որ պատրաստ է դիտարկել իր հրաժարականի հնարավորությունը  ահաբեկիչների նկատմամբ տարած հաղթանակից երկու տարի անց: «Քաղաքական առումով անհանար է արդյունքներ ստանալ քանի դեռ ահաբեկիչները վերահսկում են Սիրիայի խոշոր շրջանները», - ասել է Ասադը: Նոյեմբեր 14-ին Վիեննայում անցկացվեց Սիրիային վերաբերվող միջազգային հանդիպում: Բանակցություններին մասնակցություն են ցուցաբերել  Ռուսաստանի, ԱՄՆ-ի, Ֆրանսիայի, Մեծ Բրիտանիայի, Գերմանիայի, Թուրքիայի, Սաուդյան Արաբիայի, Իրանի  ներկայացուցիչներ և այլ տարածաշրջանային խաղացողներ, ինչպես նաև ՄԱԿ-ի, ԵՄ-ի, Արաբական պետությունների լիգայի եւ Իսլամական համագործակցության կազմակերպության ներկայացուցիչներ: Բանակցողները փնտրում էին երկրում ճգնաժամի հաղթահարման ճանապարհներ: Հանդիպումից հետո ընդունվել է ինը կետից բաղկացած կոմյունիկե: Փաստաթուղթը նախատեսում է անցումային կառավարության ստեղծումը,  նոր սահմանադրության ընդունումը և համընդհանուր ընտրությունները: Ասադի Ճակատագիրի վերաբերյալ կողմերը չկարողացան համաձայնության գալ: Սիրիայում Քաղաքացիական պատերազմը սկսվել է 2011 թ գարնանը: Զոհերի թիվը գերազանցել է 230 հազարը փախստականներինը` չորս միլիոնը: Արևմուտքից և արաբական երկրներից աջակցություն ստացած ապստամբները, հանդես են գալիս հօգուտ Ասադի տապալմանը: Նրանք Ասադին մեղավոր են ճանաչել ներքին հակամարտության առաջին փուլում բողոքները բռնի ուժով ճնշելու և բանակը խաղաղ ցուցարարների դեմ օգտագործելու մեջ: Պայքարի ընթացքում, երկրի տարածքի մի մասը գրավել են Ռուսաստանի կողմից արգելված ԻՊ ահաբեկչական խմբավորման զինյալները: