Բավ է պառակտվել
11-03-2016 14:15

Օբաման Էրդողանին բռնապետ և անհաջողակ է անվանել

Բարաք Օբաման հիասթափվել է Թուրքիայի նախագահից ու Մերձավոր արեւելքի առաջնորդներից:  ԱՄՆ ղեկավարը կորցրել է իր պատրանքները, որոնց համար հիմք էին դարձել «արաբական գարնան» իրադարձությունները: Դեռ վերջերս Օբաման Թայիփ Էրդողանին համարում էր չափավոր մուսուլման առաջնորդ, որը հաղթահարում է խզումը Արեւելքի ու Արեւմուտքի միջեւ: Սակայն հիմա Սպիտակ տան տերը նրան դիտարկում է որպես անհաջողակ ու բռնապետ, որը հրաժարվում է իր հսկայական բանակն օգտագործել Սիրիայում կայունություն ապահովելու համար:  Լրագրողները նշում են, որ բավականին սրվել են նաեւ Օբամայի ու Սաուդյան Արաբիայի իշխանությունների եւ Իսրայելի վարչապետ Բինյամին Նեթանյաահուի միջեւ հարաբերությունները: Վերջերս ԱՄՆ նախագահը սկսել էր կատակով իր շրջապատում ասել, որ Մերձավոր արեւելքում ինքն ունի «մի քանի խելացի ավտոկրատների» կարիք: The Atlantic ամսագիրը «Օբամայի հայեցակարգը» վերնագրով ծավալուն նյութ է պատրաստել՝ ԱՄՆ նախագահի ու այլ բարձրաստիճան ամերիկյան ու օտարերկրյա պաշտոնատար անձանց հետ մի շարք հարցազրույցների հիման վրա: