Բավ է պառակտվել
04-10-2014 15:29

Օբաման Նինա Խաչիկյանին ԱՍԵԱՆ-ում ԱՄՆ դեսպան է նշանակել

Միացյալ Նահանգների նախագահ Բարաք Օբաման 47-ամյա Նինա Խաչիկյանին Հարավարևելյան Ասիայի երկրների ընկերակցությունում՝ ԱՍԵԱՆ-ում (Association of SouthEast Asian Nations) ԱՄՆ դեսպան է նշանակել, այս մասին տեղեկացնում է asbarez.com-ը:  Խաչիկյանն Ասիայում ամերիկյան քաղաքականության գծով մասնագետ է, աշխատել է «Ամերիկյան առաջադիմության կենտրոն»-ում, եղել է նաև ԱՄՆ նախագահի ազգային անվտանգության հարցերով խորհրդականի տեղակալի օգնական (1998-1999): Նա ավարտել է Սթենֆորդի համալսարանը: Նինա Խաչիկյանի նոր նստավայրը գտնվում է Ինդոնեզիայում, նա պատասխանատու է Հարավարևելյան Ասիայի 10 ամենաազդեցիկ երկրների հետ հարաբերությունների համար, իսկ նոյեմբերին նախագահ Օբամայի ընկերակցությամբ կմասնակցի ԱՍԵԱՆ-ի անդամ երկրների հանդիպմանը: