Բավ է պառակտվել
13-06-2017 12:02

ԱՄԷ-ն և Սաուդյան Արաբիան մեղմել են Կատարի օդային շրջափակումը

Արաբական Միացյալ Էմիրությունների (ԱՄԷ) իշխանությունները երրորդ երկրների ավիաընկերություններին թույլատրել են օգտագործել իրենց օդային տարածությունն ու օդանավակայանները՝ դեպի Կատար և հակառակ ուղղությունով չվերթներ իրականացնելիս, այս մասին ասված է քաղավիացիայի վարչության հայտարարության մեջ, որը հրապարակվել է էմիրատների «WAM» տեղեկատվական գործակալության կայքում:
Ավելի վաղ Պարսից ծոցի որոշ արաբական երկրներ, ներառյալ ԱՄԷ -ն ու Սաուդյան Արաբիան փակել էին իրենց օդային տարածությունը Կատարից և դեպի Կատար ավիաչվերթներ իրականացնող բոլոր միջազգային ընկերությունների համար:
Արգելքը « չի վերաբերվում ԱՄԷ-ում և Կատարում գրանցված ավիաընկերություններին և ինքնաթիռներին, որոնք ցանկանում են հատել երկրի օդային տարածքը՝ ուղևորվելով Կատար և հակառակ ուղղությամբ»,-երեքշաբթի օրը հայտնել է գործակալությունը:
Նմանատիպ որոշում է ընդունվել նաև Սաուդյան Արաբիայի քաղավիացիայի կողմից:
Բացի այդ, նոր փոփոխությունների համաձայն, մասնավոր և չարտերային ավիաչվերթները, բացառությամբ նրանց, որոնք իրականացնում է Կատարի ավիացիան, կարող են մուտք գործել ԱՄԷ՝ Կատար գնալիս կամ վերադառնալիս, պայմանով, եթե նվազագույնը 24 ժամ առաջ թույլտվություն են ստացել քաղավիացիայի կողմից:
Դրա համար անհրաժեշտ կլինի չվերթի մասին լիարժեք ինֆորմացիա հաղորդել՝ ներառյալ ուղևորների անունները և բեռների տեսակը, այս մասին հայտնում են գործակալությունից:
Միևնույն ժամանակ, ԱՄԷ-ի քաղավիացիայի վարչությունը հաստատել է Կատարում գրանցված ավիաընկերությունների և ինքնաթիռների համար ԱՄԷ-ի օդանավակայաններում վայրեջքի և ԱՄԷ-ի օդային տարածքը հատելու վերաբերյալ նախնական արգելքը:
ԱՄԷ-ից, Սաուդյան Արաբիայից և մի շարք այլ երկրներից դեպի Կատար չվերթները լիովին չեղարկվել են:
Հունիսի 5-ին Սաուդյան Արաբիան, ԱՄԷ-ն, Բահրեյնը և Եգիպտոսը խզել են Դոհայի հետ դիվանագիտական հարաբերությունները, և դադարեցրել են Կատարի հետ ցանկացած հաղորդակցություն՝ մեղադրելով նրան ահաբեկչությանն աջակցելու և իրենց ներքին գործերին միջամտելու մեջ:
Ավելի ուշ դիվանագիտական հարաբերությունները խզելու մասին են հայտարարել նաև Մալդիվները, Մավրիկիոսը, Մավրիտանիան: Հորդանանն ու Ջիբութին նվազեցրել են Կատարում իրենց դիվանագիտական ներկայացուցչությունների մակարդակը: Սենեգալը, Նիգերիան և Չադը հայտարարել են իրենց դեսպաններին հետ կանչելու մասին: