Բավ է պառակտվել
17-03-2014 16:13

Նյու Յորքը՝ աշխարհի թիվ 1 ֆինանսական կենտրոն

Առաջին անգամ Նյու Յորքին հաջողվել է առաջատար դիրքից «գցել» Լոնդոնին ու ճանաչվել աշխարհի թիվ 1 ֆինանսական կենտրոն, հայտնում է Daily Mail-ը՝ հղում անելով Համաշխարհային ֆինանսական կենտրոնների ինդեքսի (Global Financial Centres Index) վարկանիշային աղյուսակին։

Լոնդոնն առաջատարի հորիզոնականը Նյու Յորքին է զիջել ընդամենը 2 միավորի տարբերությամբ։ Ընդհանուր առմամբ, 1.000 միավոր բալային սանդղակից Նյու Յորքը հավաքել է 786, իսկ Լոնդոնը՝ 784 միավոր։
Համաշխարհային ֆինանսական կենտրոնների լավագույն տասնյակում են հայտնվել նաև Հոնկոնգը (761 միավոր), Սինգապուրը (751միավոր), Ցյուրիխը (730 միավոր), Տոկիոն (722 միավոր), Սեուլը (718 միավոր), Բոստոնը (715 միավոր), Ժնևը (713 միավոր), Սան Ֆրանցիսկոն (711 միավոր)։
Մասնագետների կարծիքով՝ Լոնդոնի անկումը պայմանավորված է Եվրոպայում շարունակվող ճգնաժամով ու անորոշ իրավիճակով, ինչն էլ վանում է օտարերկրյա ներդրողներին։
Համաշխարհային ֆինանսական կենտրոնների ինդեքսը տարվա մեջ 2 անգամ 3.000-ից ավելի պրոֆեսիոնալ ֆինանսիստների միջոցով որոշում է համաշխարհային ֆինանսական կենտրոնները։