Բավ է պառակտվել
13-03-2014 13:10

Նյու Յորքի շենքի պայթյունի հետևանքով 4 մարդ զոհվել և 9՝ անհետ կորել են

Նյու Յորքի քաղային իշխանությունները հայտնում են, որ տեղի շենքում կենցաղային գազի պայթյունի զոհերի թիվը հասել է 4-ի, իսկ 9 մարդ համարվում է անհետ կորած, հաղորդում է BBC-ի ռուսական ծառայությունը:
Պայթյունի հետևանքով վիրավորվածների թիվը հասել է 60-ի: Որոնողական աշխատանքները դեպքի վայրում շարունակվում են: Հիշեցնենք, որ ավելի վաղ հայտնել էինք, Նյու Յորքի կենտրոնում պայթյուն է որոտացել, որի հետևանքով մասնակիորեն փլուզվել են երկու 5-հարկանի շենքեր: Այդ շինություններում եղել են բնակարաններ, եկեղեցի և երաժշտական խանութ: Մի քանի մարդ, այդ թվում մեկ երեխա, դուրս են բերվել փլատակների տակից: Մի ողջ թաղամաս թաղված է ծխի մեջ: