Բավ է պառակտվել
23-09-2014 10:05

Նյու Յորքի օդանավակայանում ոստիկանները 15 կգ մարիխուանա են հայտնաբերել 24-ամյա կնոջ մոտից

Նյու Յորքի Ջոն Քենեդու անվան օդանավակայանում ոստիկանները Կանադայի 24-ամյա բնակչուհու մոտ հարյուրավոր փամփուշտներով ատրճանակ եւ 15 կգ մարիխուանա են հայտնաբերել։ Այս մասին հայտնել են տեղի իշխանությունները։
Ըստ նրանց՝ իրավախախտ Նիշա Մաքֆերսոնը, որն ապրում է Օնտարիո նահանգում, ձերբակալված է։ Զենքը եւ թմրանյութերը նա թաքցրել էր սննդամթերքի փաթեթեների արանքում, փոխանցում է ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ը։
Մաքֆերսոնը հույս ուներ Նյու Յորքից հասնել Բարբադոս կղզի։