Բավ է պառակտվել
08-12-2014 08:32

Նյու Յորքի ցուցարարները մտադիր են գրավել բրիտանացի արքայազնի ուշադրությունը

Նյու Յորքի ցույցերի կազմակերպիչները հայտարարել են, որ մտադիր են ցույց անցկացնել Բարքլայս կենտրոնի մոտ՝ գրավելու միջազգային հանրության ուշադրությունը, փոխանցում է Reuters-ը: Այսօր արենայում բասկետբոլային խաղին կհետևեն բրիտանացի արքայազն Ուիլյամն ու նրա կինը՝ Քեյթ Միդլթոնը: «Եթե խնդիրը միջազգային արձագանք ստանա, ապա դա շատ բան կնշանակի»,- հայտարարել է ցուցարարներից մեկը: Դեկտեմբերի 3-ին երդվյալ ատենակալների դատարանը որոշում էր ընդունել մեղադրանք չառաջադրել սպիտակամորթ ոստիկանի դեմ, ով խեղդամահ էր արել սևամորթ տղամարդուն Նյու Յորքում ձերբակալության ժամանակ: Դեպքը տեղի էր ունեցել հուլիսի 17-ին՝ Ստատեն Այլենդ շրջանում: Ոստիկանը 43-ամյա Էրիկ Գարներին կասկածել էր ծխախոտի անօրինական վաճառքի մեջ և փորձել ձերբակալել: Նա կիրառել է խեղդամահ անող հնարք, որի կիրառությունն արդեն 20 տարի արգելված է նյույորքյան ոստիկանությունում: