Բավ է պառակտվել
11-10-2016 11:17

Նյու Յորքը կարող է ջրի տակ անցնել

Ամերիկյան գիտնականները նախազգուշացրել են, որ 2100 թվականից հետո Նյու Յորքն ամբողջությամբ ջրի տակ կանցնի: 

Ռաթգերսի, Փրինսթոնի համալսարանների եւ Օվկիանոսագիտության ինստիտուտի գիտնականներն իրենց եզրահանգումները հիմնավորում են օդերեւութաբանական դիտարկումների վերլուծության արդյունքներով: Ապագայի կլիմականա մոդելը կազմելիս նրանք հաշվի են առել նաեւ Երկրի առանձնահատկությունները:

Մասնագետների կարծիքով՝ 22-րդ դարում ջրհեղեղները 17 անգամ ավելի հաճախ կլինեն: Բացի այդ, կլիմայական փոփոխությունների հետեւանքով ջրի մակարդակը 2.7 մետրով կբարձրանա: Հզոր ջրհեղեղների կհանգեցնեն փոթորիկները, որոնք նույնպես հաջորդ դարում ավելի հաճախակի կմոլեգնեն: