Բավ է պառակտվել
05-02-2014 10:46

Շոտլանդիայում ընդունվեց նույնասեռականների ամուսնությունը օրինական դարձնելու մասին օրենքը

 Նույնասեռականների իրավունքների պաշտպանությունը, զարմանալիորեն լայն տարածում է ստանում: Աբսուրդի հասնող օրենքը՝ ըստ որի թույլատրվում է նույնասեռականների ամուսնությունը, ընդունվել է նաև Շոտլանդիայում:

Խորհրադարանում, ձայների ճնշող մեծամասնությամբ օրենքը հաստատվել է: Նշենք, որ պատգամավորներից միայն 18-ն է դեմ քվեարկել:
Ըստ շոտլանդական կառավարության այս քվեարկությունը պատմական է: Առաջին նույնասեռ ամուսնությունը կկայանա 2014թ-ին:
Այս որոշման հետևանքով հասարակության որոշ շերտերում ընդվզումներ են առաջացել: Նշենք, որ Մեծ Բրիտանիայում նույնասեռ ամուսնություններն օրինականացված չեն միայն Հյուսիսային Իռլանդիայում: