Բավ է պառակտվել
01-05-2015 11:16

Վրաստանի պաշտպանության նախարար կարող է դառնալ կին թեկնածուն

Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին ներկայացրել է երկրի պաշտպանության նախարարի պաշտոնի թեկնածուին։ Վրաստանի պատմության մեջ առաջին անգամ պաշտպանության նախարարը կարող է կին լինել՝ պատգամավոր Թինա Խիդաշելին: Թեկնածության հաստատման դեպքում նա կդառնա տվյալ գերատեսչության առաջին կին նախարարը: Շրջակա միջավայրի պաշտպանության նախարարի պաշտոնում առաջադրվել է պատգամավոր Գիգլա Ագուլաշվիլին, իսկ սպորտի և երիտասարդության հարցերով նախարարի պաշտոնում՝ Iberia Business Group հոլդինգի նախագահ Տարիել Խեչիկաշվիլիի թեկնածությունը: Նախարարների կաբինետի մյուս անդամները պահպանել են իրենց պաշտոնները: Թեկնածուների ցուցակը ուղարկվել է երկրի նախագահ Գեորգի Մարգվելաշվիլիին, որպեսզի նա ներկայացնի ցուցակը խորհրդարանին վստահության քվե ստանալու համար: