Բավ է պառակտվել
11-11-2014 19:22

Վրաստանի ԱԳ նախարար է նշանակվել Թամարա Բերուչաշվիլիին

Այսօր Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին երկրի արտաքին գործերի առաջին փոխնախարարի պաշտոնակատար Թամարա Բերուչաշվիլիին ներկայացրել է որպես գերատեսչության նոր ղեկավար: Այս մասին տեղեկացնում է «Արմենպրես»-ը՝ հղում անելով «Նովոստի Գրուզիա»-ին:
Վրաստանի ԱԳ նախկին նախարար Մայա Փանջիկիձեն նոյեմբերի 5-ին սեփական ցանկությամբ թողել է զբաղեցրած պաշտոնն այն բանից հետո, երբ երկրի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին պաշտոնից հեռացրեց պաշտպանության նախարար Իրակլի Ալասանիային:
«Ցանկանում եմ տիկին Թամարա Բերուչաշվիլիին ներկայացնել արտաքին գործերի նախարարի պաշտոնում… Տիկին Թամարան հստակ գիտի՝ ինչ է հարկավոր անել արտաքին քաղաքականության ոլորտում, հստակ գիտի՝ ինչ մարտահրավերների առջև է այսօր կանգնած երկիրը և ինչպես կարելի է արդյունավետորեն շարունակել այն քաղաքականությունը, որը վարում է մեր երկիրը»,-հայտարարել է Ղարիբաշվիլին: