Բավ է պառակտվել
24-08-2016 16:42

Իտալիայում նոր երկրաշարժ է տեղի ունեցել

4,9 մագնիտուդով նոր երկրաշարժ Է տեղի ունեցել Իտալիայի կենտրոնական շրջանում: Ըստ տվյալների՝ կրկնական ստորգետնյա ցնցումները (հետցնցումները) զգացվել են ընդարձակ տարածքում, այդ թվում՝ Հռոմում:

6,0 մագնիտուդով առաջին ստորգետնյա ցնցումը, սեյսմոլոգների տվյալներով, տեղի Է ունեցել տեղական ժամանակով ժամը 03:36-ին (Երեւանի ժամանակով ժամը 05:36-ին): Երկրաշարժի Էպիկենտրոնը գտնվում Էր Լացիո մայրաքաղաքային մարզի Ակումոլի քաղաքի մոտ՝ 4 կիլոմետր խորության վրա: Երկրաշարժը, որն ընդգրկել է Ապենինյան լեռնաշղթայի հսկայական մի տարածք, զգացվել է բազմաթիվ քաղաքներում` Պերուջա Ռիետի, Նորչե: Ըստ նախնական տվյալների, երկրաշարժերի զոհ են դարձել առնվազն երեք տասնյակ մարդ: Տարրերքից տուժած տարածքներում շարունակում են տուժածների որոնման աշխատանքները: