Բավ է պառակտվել
13-04-2016 13:10

Գրոյսմանը համաձայնել է գլխավորել Ուկրաինայի կառավարությունը

Գերագույն ռադայի նախագահ Վլադիմիր Գրույսմանը համաձայնել է գլխավորել Ուկրաինայի կառավարությունը: Գրոյսմանն ասել է, որ հասկանում է նոր կառավարության առաջ կանգնած մարտահրավերները և քաղաքացիների աջակցությունն է խնդրել:

«Ես գիտեմ, որ կառավարության պատասխանատվությունը հսկայական է, իսկ մարտահրավերներն ուղղակի` աղետալի: Բայց եթե լինի ձեր աջակցությունը, Ուկրաինայի քաղաքացիների աջակցությունը, մենք կանենք ամեն ինչ պետությունը դուրս բերելու այն ճգնաժամից, որում այժմ գտնվում է», — ասել է նա: Նա նաև նշել է, որ չորեքշաբթի խորհրդարանական կոալիցիայի անդամները հնարավորություն կունենան քննարկելու նախարարների կաբինետի առաջարկվող ձևաչափը: Բացի այդ, նրա խոսքով, նոր կառավարությունը բացարձակապես անհանդուրժող կլինի կոռուպցիայի հանդեպ: