Բավ է պառակտվել
24-05-2016 16:58

Թուրքիայի նոր վարչապետը ներկայացրել է իրենց առաջնահերթությունները

Թուրքիայի նոր վարչապետ Բինալի Յըլդըրըմը հայտարարել է, որ իր գլխավորած կառավարության աշխատանքի գլխավոր առաջնահերթությունը լինելու է ՀՆԱ-ի աճը՝ երկրի արդյունաբերական ոլորտի զարգացման միջոցով: Յըլդըրըմը նաև խոստացել է խթանել ներդրումներն ու ավելացնել ողջ երկրում զբաղվածության ցուցանիշը։ Անդրադառնալով արտաքին քաղաքականությանը՝ Յըլդըրըմը կարևորել է Թուրքիայի դերակատարությունը տարածաշրջանում։ «Դա գիտակցում ենք, և այն, ինչ անելու ենք այդ գիտակցությամբ, շատ պարզ է. ավելացնելու ենք մեր բարեկամների թիվը, նվազեցնելու՝ թշնամիներինը»,- ասել է նա։ Ավելի վաղ Յըլդըրըմը հայտարարել էր կառավարության նոր կազմը։ Տնտեսական բլոկի բոլոր նախարարները նոր կառավարության կազմում պահպանել են իրենց նախկին տեղերը։ Իրենց նախկին պաշտոնները պահպանել են փոխվարչապետ Մեհմեթ Շիմշեքը, արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուն, ներքին գործերի նախարար Էֆքան Ալան։ ԱԶԿ-ի խոսնակ Օմեր Չելիքը զբաղեցրել է ԵՄ հարցերով Թուրքիայի պետնախարարի պաշտոնը, իսկ Էրդողանի փեսան՝ Բերաթ Ալբայրաքը, շարունակելու է գլխավորել Էներգետիկայի նախարարությունը։