Բավ է պառակտվել
21-04-2016 08:29

Դոլարի նոր դիզայնը. նախագահ Ջեքսոնին կփոխարինի աֆրոամերիկուհին

ԱՄՆ–ի ֆինանսների նախարարությունը հայտարարել է, որ 5, 10 և 20–դոլարանոց թղթադրամների դիզայնում փոփոխություններ են լինելու

ԱՄՆ-ի ֆինանսների նախարար Ջեյկոբ Լյուն չորեքշաբթի կհայտարարի 5, 10 և 20-դոլարանոց թղթադրամների դիզայնում նախատեսվող փոփոխությունների մասին:

XIX դարում ստրուկների ազատագրման համար պայքարող Հարիեթ Թաբմենը կդառնա առաջին աֆրոամերիկուհին, որի պատկերը կտպագրվի ամերիկյան թղթադրամի վրա. 20-դոլարանոց թղթադրամի վրա նա «կփոխարինի» ԱՄՆ-ի 7-րդ նախագահ Էնդրյու Ջեքսոնին։

Միաժամանակ, ֆինանսների նախարարությունը կհրաժարվի 10-դոլարանոց թղթադրամի վրայից Ալեքսանդր Համիլթոնի դիմանկարը հեռացնելու մասին աղմուկ բարձրացրած ծրագրից։ Համիլթոնը եղել է ԱՄՆ ֆինանսների առաջին նախարարը։ Փոխարենը $10 թղթադրամի դարձերեսին կհայտնվեն կանանց քաղաքացիական իրավունքների շարժման ակտիվիստների դիմանկարները։ ХХ դարի քաղաքացիական իրավունքի համար պայքարի հասարակական առաջնորդները կհայտնվեն 5-դոլարանոց թղթադրամի դարձերեսին։