Բավ է պառակտվել
23-09-2016 13:55

Կապույտ գինին՝ նոր էջ խմիչքի պատմության մեջ

Իսպանիայից երիտասարդ քիմիկոսները որոշել են, որ ավանդական կարմիր, սպիտակ և վարդագույն գինիները բոլորին հոգնեցրել են։ Հատուկ տախնոլոգիաներով նրանք վեց հոգով ստացել են կապույտ գինի։

Իսպանիայում ստեղծել են կապույտ գինի, հաղորդում է ստարտափի ներկայացուցիչ Վիլեկե Վան Դե Նոորտին։ «Կապույտ գինու» ստեղծումը զբաղեցրել է երկու տարի և սերտ համագործակցություն պահանջել Բասկերի երկրի համալսարանի ու AZTI հետազոտական կենտրոնի հետ, չնայած, նրանք ոչ մի կապույտ խաղող չեն հայտնագործել։ «Մենք վերցնում ենք Իսպանիայի մի շարք մարզերում աճեցված սովորական սպիտակ և կարմիր խաղողը, ավելացնում ենք անտոցիաններ (պիգմենտային նյութեր, որոնք առկա են խաղողի կեղևում) և ինդիգո սննդային ներկանյութը։ Ստացվում է ավելի քաղցր խմիչք, քան սովորական գինին, թեև՝ առանց շաքարի։ Ինչու՞ հենց կապույտ՝ այն ասոցացվում է շարժման, փոփոխության և հավերժության հետ»,- ասում է Դե Նոորտը։

«Մենք ուզում ենք, որպեսզի մարդիկ մոռանանք այն ամենի մասին, ինչ նրանց խորհուրդ են տալիս սոմելյեները, մոռանան բոլոր կարծրատիպերը, կանոնները, և ամեն ինչ սկսեն նոր էջից։ Մեր ընտանիքում գինեգործներ չկան։ Մենք ավանդական ընկալմամբ գործարար չենք։ Ավելի շատ` դիզայներների, նկարիչների, երաժիշտների խումբ ենք։ Նույնիսկ մշտական գրասենյակ չունենք։ Մեր արածի նկատմամբ արձագանքը տարբեր է։ Գինեգործական ընկերությունները մեր հայտնագործությունը սրբապղծություն են անվանել»,- ասել է նախագծի ներկայացուցիչը։