Բավ է պառակտվել
03-05-2016 14:30

Ծեծկռտուք Թուրքիայի մեջլիսում. հարձակվել են հայ պատգամավորի վրա (տեսանյութ)

Թուրքիայի խորհրդարանում կրկին վեճ է բռնկվել իշխող «Արդարություն և զարգացում» կուսակցության և «Ազգերի ժողովրդավարություն» (HDP) քրդամետ կուսակցություն ներկայացուցիչների միջև: Քաղաքական գործիչների դատական անձեռնմխելիության հարցի շուրջ ժողովի ժամանակ թուրք պատգամավորները հարձակվել են HDP-ի հայ պատգամավոր Գարո Փայլանի վրա, ում օգնության են հասել այլ պատգամավորներ։