Բավ է պառակտվել
14-04-2015 09:41

«Նորմանդական քառյակ»-ը Ուկրաինայի հարցերով աշխատանքային խումբ կստեղծի

«Նորմանդական քառյակ»-ի ԱԳՆ ղեկավարները Ուկրաինայի վերաբերյալ տևական բանավեճ անցկացրեցին՝ հերթական անգամ հաստատելով իրենց հավատարմությունը Մինսկի պայմանավորվածությունների հանդեպ: Տվյալ հանդիպման հիմնական արդյունքում որոշվեց Ուկրաինայի հարցով անհապաղ աշխատանքային խմբեր ստեղծել: Բացի այդ կողմերը պայմանավորվեցին աջակցել ԵԱՀԿ-ի առաջարկին շփման գծից ետ քաշելուն ենթակա զինատեսակների ցուցակի համալրման հարցում: Միևնույն ժամանակ Կիևի կողմից առաջարկվող խաղաղապահներին Ուկրաինա ուղարկելու վերաբերյալ առաջարկը որևէ արձագանքի չարժանացավ: «Նորմանդական քառյակ»-ի ԱԳՆ ղեկավարների հանդիպումը տևեց ավելի քան 2,5 ժամ: Առաջին բանակցական գործընթացը լքեց Ֆրանսիայի արտգործնախարար Լորան Ֆաբիուսը, ով թողեց իր ռուսատանցի, ուկրաինացի և գերմանացի գործընկերներին հայտարարության վերջնական տեքստը մշակելու պահին: Ինչպես հայտնեց ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը, հանդիպումը օգտակար էր և հակասական գաղափարներով լի, սակայն Ռուսաստանին հաջողվեց պնդել կատարել փետրվարի 12-ին Մինսկում ձեռք բերված պայմանավորվածությունները: ԱԳՆ ղեկավարները ընդգծեցին, որ Մինսկի պայմանավորվածությունները պետք է կատարվեն ամբողջովին և ոչ միայն ռազմական, այլև քաղաքական, տնտեսական, հումանիտար մասով: