Բավ է պառակտվել
03-06-2014 21:33

Հալեպում ավելի քան 30 ական է պայթել, որի հետևանքով 11 մարդ զոհվել է

Ավելի քան 30 ականանետ և ինքնաշեն հրթռի պայթունի հետևանքով, 11 մարդ է զոհվել, ևս 47-ը` վիրավորվել, Սիրիայի հյուսիսային մայրաքաղաք Հալեպի արևմտյան թաղամասերում,  որտեղ նախագահական ընտրությունների քվեարկություն է անցկացվում: Վիրավորների մեծամասնությունը երեխաներ են, հաղորդում է ИТАР-ТАСС-ը: «Մենք դժվար պահ ապրեցինք, սակայն քվեարկությունը շարունակվում է», - ասել է փոխնահանգապետ Սամիր Գադբանը: Նրա տվյալներով՝ օրվա կեսերին Հալեպում արդեն 200 հազար մարդ էր քվեարկել: