Բավ է պառակտվել
30-12-2013 09:35

Նոր օրենք ՌԴ-ում աշխատել ցանկացողների համար

ՌԻԱ Նովոստին հայտնում է, որ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը ստորագրել է օրենք, որով օտարերկրացիները պարտավորվում են Ռուսաստանում աշխատելու համար ներկայացնել փաստաթղթեր` հիվանդություն չունենալու մասին:
Մասնավորապես, նրանք պետք է զերծ լինեն թմրամոլությունից և հասարակության համար վտանգավոր ինֆեկցիոն հիվանդություններից:
Այս կերպ փոխվում է օտարերկրացիների բուժփաստաթղթեր ներկայացնելու կարգը, որոնք աշխատելու համար են գնացել ՌԴ:
Աշխատող ներգաղթյալը պետք է ՄԻԱՎ-վարակներ չունենալու մասին վկայական ներկայացնի աշխատանքի թույլտվության համար դիմելիս: Ներկայում նա նշված փաստաթղթերը ներկայացնում է աշխատանքի թույլտվություն ստանալուց հետո 30 օրվա ընթացքում:
Վերջին 4 տարում ՌԴ-ում արտագնա աշխատանքի մեկնողների թիվը աճել է 40%-ով: Ավելի վաղ Ռուսաստանի կառավարությունը նաև ներգաղթյալների աշխատատեղերի քվոտա էր սահմանել` 98,5 հազարի չափով: