04-04-2014 09:57

Նոր հզոր երկրաշարժ Չիլիում. ցունամիի վտանգը մեծանում է

Նոր երկրաշարժ է տեղի ունեցել, Չիլիի Իկիկե քաղաքից 63 կմ հեռավորության վրա ընկած հարավ-արևելյան հատվածում , հայտնում է Газета-ն՝ La Segunda-ին հղումով։ Ստորգետնյա ցնցումը տեղի է ունեցել Չիլիի ժամանակով 22։38-ին, իսկ էպիկենտրոնը գտնվել է 32 կմ խորության վրա։ Զոհերի վերաբերյալ դեռևս տեղեկություններ չեն ստացվել։
Աղբյուրը հավելում է, որ անցած օրվա ընթացքում Չիլիում գրանցվել է 3-5.1 մագնիտուտ ուժգնությամբ 10-ից ավելի ցնցում։
Նախօրեին երկրի իշխանությունները հայտարարել են առափնյա շրջանների բնակչության տարհանման մասին։ Նաև հայտարարվել է ցունամիի վտանգ։
Հիշեցնենք, որ ապրիլի 2-ին տեղի ունեցած 8 մագնիտուտ ուժգնությամբ երկրաշարժից հետո ևս հայտարարվել էր ցունամիի վտանգ։