Բավ է պառակտվել
14-04-2014 18:38

Նոբելյան հանձնաժողովը հերքել է Աբդուլլահ Օջալանի Նոբելյան խաղաղության մրցանակի թեկնածույունը

Թուրքական Radikal պարբերականի կայքի փոխանցմամբ, Նոբելյան հանձնաժողովը հայտարարություն է տարածել և հերքել է Քրդական աշխատավորական կուսակցության (PKK) առաջնորդ Աբդուլլահ Օջալանի գրանցումը որպես 2014թ.-ին Նոբելյան խաղաղության մրցանակի թեկնածու:
Նոբելյան հանձնաժողովը նշել է, որ թեկնածության գրանցման առումով իրենք ո՛չ թեկնածուին, ո՛չ նրան առաջադրած անձին կամ կազմակերպությանը տեղեկատվություն չեն տրամադրում։
Հիշեցնենք, որ թուրքական որոշ լրատվամիջոցներ տեղեկություններ են տարածել այն մասին, թե Աբդուլլահ Օջալանի թեկնածությունն առաջադրվել է 2014թ.-ի Նոբելյան մրցանակի համար, և հայտն ընդունվել է։