Բավ է պառակտվել
05-10-2016 14:16

Քիմիայի բնագավառում Նոբելյան մրցանակը շնորհվել է «մոլեկուլյար մեքենաների» ստեղծման համար

Նոբելյան կոմիտեն հրապարակել է քիմիայի բնագավառում Նոբելյան մրցանակի դափնեկիրների անունները` Ժան Պիեռ Սավաժ, Ֆրեզեր Սթոդարթ և Բեռնար Ֆերինգ:
Գիտնականները մոլեկուլյար մեխանիզմներ են ստեղծել, որոնք կարող են ուղղորդված շարժումներ կատարել ու գործել մեքենաների նման: Դրանք կարելի է կիրառել առաջին հերթին տարբեր սենսորներում, այդ թվում` բժշկության մեջ:

2016-ի դափնեկիրները կկիսեն 8 մլն շվեդական կրոն` $933,6 հազար դոլար պարգևավճարը:

Ֆիզիկայի բնագավառում 2016թ. Նոբելյան մրցանակի են արժանացել Դևիդ Թաուլեսը, Դունկան Հալդեյնը և Ջոն Քոսթերլիցը`«տոպոլոգիական փուլային անցումների և մատերիայի տոպոլոգիական փուլերի տեսական բացահայտման համար»:

Ֆիզիոլոգիայի և բժշկության բնագավառում 2016թ. Նոբելյան մրցանակը շնորհվել է ճապոնացի կենսաբան Յոսինորի Օհսումիին ավտոֆագիայի մեխանիզմը բացահայտելու, լիզոսոմների կամ վակուոլների բջջի ներսում անպիտան մասնիկների վերամշակման գործընթացը: