10-10-2016 13:54

Էկոնոմիկայի ոլորտում Նոբելյան մրցանակը շնորհվել է պայմանագրային տեսության զարգացման համար

Էկոնոմիկայի ոլորտում Նոբելյան մրցանակի 2016 թվականի դափնեկիր են դարձել բրիտանացի գիտնական Օլիվեր Հարթն ու ֆինն տնտեսագետ Բենգթ Հոլմստրյոմը։ Այս մասին հայտնել է Ստոկհոլմի շվեդական թագավորական գիտությունների ակադեմիան։ Գիտնականներն այդ մրցանակին են արժանացել պայմանագրային տեսության մեջ ունեցած ավանդի համար։