Բավ է պառակտվել
06-10-2017 12:15

Միջուկային զենքի արգելման միջազգային շարժումն արժանացել է Խաղաղության Նոբելյան մրցանակի

2017թվականի Խաղաղության Նոբելյան մրցանակին արժանացել է Միջուկային զենքի արգելքի միջազգային շարժումը (ICAN)՝ « միջուկային զենքի կիրառման արդյունքում առաջացած հումանիտար աղետալի հետևանքների շուրջ ուշադրություն գրավելու համար»:
Ինչպես նշել են կոմիտեից, շարժմանը հաջողվել է « հասնել նման զենքի արգելքի վերաբերյալ համաձայնագրի ստորագրմանը»:
Հիշեցնենք, որ միջուկային զենքի արգելքի վերաբերյալ համաձայնագիրն ընդունվել է 2017թ. հուլիսի 7-ին: Այն ստորագրել է 53 պետություն:
ICAN –ը, դա ոչ պետական կազմակերպությունների կոալիցիա է, որի մեջ ներառված են կազմակերպություններ աշխարհի մոտ 100 երկրից:
2016 թ. Խաղաղության Նոբելյան մրցանակ էր ստացել Կոլումբիայի նախագահ Խուան Մանուել Սանտոսը՝ FARC-ի գրոհայինների հետ կոնֆլիկտի կարգավորմանն ուղղված քայլերի համար:
Ավելի վաղ Նոբելյան մրցանակներ են շնորհվել բժշկության («կենսաբանական ժամացույցի» համար), ֆիզիկայի(գրավիտացիոն ալիքների բացահայտման համար), քիմիայի( կրիոէլեկտրոնային մանրադիտակի համար) և գրականության ( Կադզուո Իսիգուրո)ասպարեզներում:
2017թ. Նոբելյան մրցանակի չափսը կազմել է ինը միլիոն շվեդական կրոն (1,մլն. դոլար):