Բավ է պառակտվել
09-10-2014 15:50

Գրականության ոլորտում Նոբելյան մրցանակի է արժանացել ֆրանսիացի հեղինակը

Այս տարի գրականության ոլորտում Նոբելյան մրցանակի է արժանացել ֆրանսիացի հեղինակ Պատրիկ Մոդիանոն, նշում է Նոբելյան մրցանակի Twitter-ի պաշտոնական էջը։ 
Մոդիանոն մրցանակի է արժանացել «հիշողության արվեստի համար, որով նա նկարագրել է մարդկային ամենաաներևակայելի ճակատագրերը և բացահայտել կյանքը շրջափակման մեջ», նշվում է Նոբելյան հանձնաժողովի նամակում։ 
Հեղինակի գրքերի մեծամասնությունը հիմնված է նրա կյանքի և Երկրորդ համաշխարհային պատերազմի տարիներին Ֆրանսիայի շրջափակման ժամանակաշրջանի իրադարձությունների վրա։ Նախօրեին քիմիայի ոլորտում Նոբելյան մրցանակի դափնեկիր են դարձել Էրիկ Բետսիգը, Ստեֆան Հելը և Ուիլյամ Մերները: Նրանք մրցանակի են արժանացել գերֆլուորեսցենտիկ մանրադիտակի մշակման համար: Այս մեթոդով կարելի է ուսումնասիրել կենսաբանական մոլեկուլների կառուցվածքը, ինչը կարևոր է նոր դեղամիջոցների ստեղծման առումով: 
Հոկտեմբերի 7-ին ֆիզիկայի ոլորտում Նոբելյան մրցանակի են արժանացել Իսամու Ակասակին, Հիրոսի Ամանոն և Սյուձի Նակամուրան։ Գիտնականները ստեղծել են էժան կապույտ լուսադիոդային լամպեր (հայտնի՝ կապույտ LED): 
Ֆիզիոլոգիայի և բժշկության ոլորտում մրցանակի են արժանացել ամուսիններ Մայբրիտ և Էդվարդ Մոզերները, ինչպես նաև Ջոն Օ՛Կիֆին։ Պարգևատրման արարողությունը, ըստ ավանդույթի, կանցկացվի դեկտեմբերի 10-ին՝ Նոբելյան մրցանակի հիմնադրի՝ շվեդ գիտնական Ալֆրեդ Նոբելի մահվան օրը (1833-1896):