Ֆիզիկայի բնագավառում 2016թ. Նոբելյան մրցանակի են արժանացել Դևիդ Թաուլեսը, Դունկան Հալդեյնը և Ջոն Քոսթերլիցը`«տոպոլոգիական փուլային անցումների և մատերիայի տոպոլոգիական փուլերի տեսական բացահայտման համար»:
Ջեյմս Թաուլեսը՝ Վաշինգտոնի համալսարանից է, Դունկան Հալդեյնը՝ Փրինսթոնի համալսարանից և Ջոն Քոսթերլիցը՝ Բրաունի համալսարանից:
Նոբելյան մրցանակակիրների առաջարկած ունիվերսալ մեթոդը թույլ է տալիս նկարագրել կարգի խախտումները երկչափ և եռաչափ մոդելային համակարգերում և օգտագործել դա հատկությունների կանխատեսման համար:
2016-ի պարգևավճաը կկազմի 8 մլն շվեդական կրոն` $953 հազար ֆիզիկայի բնագավառում բոլոր թեկնածուների համար:
2015 թվականին ֆիզիկայի ոլորտում Նոբելյան մրցանակակիր են դարձել ճապոնացի Տակաակի Կաձիտան և կանադացի Արթուր Մքդոնալդը։