Բավ է պառակտվել
22-01-2014 09:15

Իշխանոթյունը պատրաստ է ուժ կիրառել սադրիչների դեմ. Ն Ազարով

Ուկրաինայի վարչապետ Նիկոլայ Ազարովը ռուսական «Ռոսիա-24» հեռուստաալիքի հետ հարցազրույցում հայտարարել է, որ իշխանոթյունը պատրաստ է ուժ կիրառել սադրիչների դեմ: Ըստ Ազարովի` եթե սադրիչները կանգ չառնեն, իշխանությունները ստիպված կլինեն ուժ կիրառել` Կիևի կենտրոնում բախումները դադարեցնելու համար: Միրժամանակ, Ուկրաինայի վարչապետը նաև հույս է հայտնել, որ «ամեն դեպքում ողջախոհությունը կհաղթի»: Վարչապետի խոսքով, ընդդիմությունը պետք է կողմնորոշվի` աջակցում է նա արդյոք Գրուշևսկայա փողոցի ծայրահեղականներին, որոնք մասնակցել են «Բերկուտի» դեմ բախումներին: Եթե ընդդիմությունը նրանց չի աջակցում, ապա պետք է ոստիկանության հետ վերջիններիս մաքրի փողոցներից: