Բավ է պառակտվել
18-03-2014 10:19

Վենեսուելայի նախագահի հրամանով զորքը մտել է ապստամբ շրջաններ

Վենեսուելայի ռազմական ստորաբաժանումները մտնում են մայրաքաղաքի Չակաո շրջան: Նմնա կարգադրութուն է արել երկրի նախագահ Նիկոլաս Մադուրոն: Այստեղ ընդդիմության կողմնակիցները բողոքի ակցիաներ են իրականացնում ընդդեմ իշխանությունների քաղաքականության։Չնայած այնտեղ զորք մտցնելուն՝ ցույցերը շարունակվում են։ Ռազմական ստորաբաժանումների մտնելուց հետո Վենեսուելայի իշխանությունները Կարակասի այդ հատվածն «ազատագրված» են հայտարարել։ Միարժամանակ Չակաոյի ղեկավար, ընդդիմադիր Ռամոն Մուչաոն նման միջոցառումներին կտրուկ դեմ է արտահայտվել ու ասել. «Մենք չենք կարող կարգավորել հարաբերություններն այն դեպքում, երբ փողոցներում ավելի շատ զինվորական կա, քան քաղաքացիական անձ»: Նշենք նաև, որ  Ամերիկայի խորհրդարանական ժողովրդավարական դաշինքի 13 երկրների օրենսդիրներ Վենեսուելայի նախագահ Նիկոլաս Մադուրոյի դեմ դատական հայց են ներկայացնելու Հաագայի դատարան՝ ցույցերի ընթացքում մարդու իրավունքների խախտումների գործով։