Բավ է պառակտվել
15-03-2014 20:22

200-ից ավելի մարդ է զոհվել Նիգերիայում փոխհրաձգության արդյունքում

Utro.ru-ն տեղեկացնում է, որ Նիգերիայում տևական փոխհրաձգության արդյունքում 212 մարդ է զոհվել:Զոհվել է հինգ զինվոր, որոնց շարքում նաև՝ մեկ կին: Լրատվամիջոցները հայտնել էին, որ ինքնապաշտպանության ջոկատի անդամները հաշվել էին գրոհայինների 207 մարմին:
Հարձակման մեջ կասկածում են «Բոքո Հարամ» խմբավորման անդամներին: Ըստ նախնական տեղեկության՝ նրանք փորձել էին ազատել բանտարկյալներին զինվորական բանտից: Գրոհայինները զինվորական համազգեստ էին հագել և գրոհել զինվորական բանտը՝ զինվորական գույներով ներկված մեքենաներով: