Բավ է պառակտվել
02-06-2014 10:44

Նիգերիայում ֆուտբոլային տասնյակ երկրպագուներ ահաբեկչության զոհ են դարձել

Ադամավայում՝ Նիգերիայի հյուսիս-արեւելքում, մայիսի 31-ի երեկոյան տասնյակ մարդիկ զոհվել, շատերը վիրավորվել են ահաբեկչության հետեւանքով:

Բոլորը հավաքվել էին Մուբի քաղաքում ֆուտբոլի առաջնություն դիտելու` մեծ հեռուստաէկրան ունեցող սրահում: Ըստ ոստիկանության` հզոր պայթուցիկ սարքը նախապես թաքցված էր եղել սրահում եւ ակտիվացվել, երբ հավաքվել էին երկրպագուները, փոխանցում է ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ը:

Զոհերի ճշգրիտ թիվը դեռ հայտնի չէ. ամբողջ գիշեր ոստիկանները, հրշեջները եւ բժիշկները, նրանց կամավոր օգնականները փլատակներն են մաքրել, շատ ծանր վիրավորներ մահանում են` Մուբիի եւ հարակից այլ քաղաքների հիվանդանոցներ դեռ չհասած: Մինչ այժմ երկրում գործող հակակառավարական խմբավորումներից ոչ մեկը ահաբեկչության պատասխանատվությունը չի վերցրել իր վրա: