07-07-2014 08:59

Նիգերիայում կանայք փախչում են իսլամիստներից

Այս 1 ամսվա ընթացքում Նիգերիայում մոտ 60 կին է փախել իսլամիստների մոտից, որտեղ նրանց գերության մեջ են պահում, հայտնում է Lenta-ն: Նրանք արդեն իրենց տներում են:

Հայտնի չէ, սակայն, արդյո՞ք նրանք ապրիլին առևանգված կանանց ու աղջիկների թվից են, որոնց մասին, այդ թվում նշանավոր մարդիկ ահազանգել էին աշխարհին:

Ապրիլինի երկրի հյուսիս-արևելքում իսլամիստական «Բոկո Հարամ» կազմակերպությունը մոտ 300 կանանց էր առևանգել, սպառնացել նրանց ստրկության վաճառել կամ բռնի ձևով ամուսնացնել: Իշխանությունները լայնամասշտաբ որոնողական աշխատանք էին սկսել:

Արևմուտքի դեմ հանդես եկող «Բոկո Հարամ»–ը նախկինում իր թիրախն էր դարձնում միջազգային ներկայացուցչությունները կամ իրավապահներին: Իսկ վերջին շրջանում՝ ավելի ու ավելի հաճախ՝ խաղաղ բնակիչներին: ՄԱԿ-ը կազմակերպությունը ներառել է ահաբեկչական կազմակերպությունների թվում: