Բավ է պառակտվել
10-06-2014 10:57

Նիգերիայում գրոհայիններն առևանգել են 20 կնոջ

Նիգերիայի հյուսիս-արևելյան հատվածի Հարկին Ֆուլան գյուղում զինվորական համազգեստ հագած գրոհայիններն առևանգել են առնվազն 20 կնոջ: Անհայտ անձինք գյուղի վրա հարձակվել են ցերեկով և լավ զինված են եղել։
«Առևանգվել է 40 կին.նրանք բոլորը մայրեր են»,-ասել է տեղի իշխանությունների ներկայացուցիչը։ Սակայն Բորնո նահանգի իշխանությունները հաստատել են միայն 20 առևանգվածի մասին տեղեկությունը։ Ներկայում կանանց գտնվելու վայրը հայտնի չէ. ենթադրվում է, որ այս ամենի հետևում կանգնած է «Բոկո Հարամ» ահաբեկչական խմբավորումը։
Աղբյուրը նշում է, որ այդ նույն վայրից 8 կմ հեռավորության վրա ապրիլ ամսին ահաբեկչական խմբավորման անդամներն առևանգել էին 200-ից ավելի աշակերտուհու։