Բավ է պառակտվել
20-12-2013 17:03

Միարժամանակ 1.111 ամուսնություն, Նիգերիայում

РИАНовости-ն՝ վկայակոչելով Associated Press-ին, հայտնումէ որ Նիգերիայի հյուսիսում գտնվող Կանո քաղաքում միաժամանակ մոտ 1.000 զույգ է ամուսնացել:

1.111 զույգի հարսանեկան արարողությունը կայացել է մուսուլմանական ավանդույթների համաձայն։ Արարողությունը կազմակերպել է Հիզբա մուսուլմանական խորհուրդը՝ ամուսնալուծությունների թիվը նվազեցնելու և բացառելու համար այն դեպքերը, երբ ամուսնալուծությունից կամ մահից հետո ամուսիններից մեկը հայտնվում է փողոցում՝ առանց միջոցների։ Խորհուրդը նաև յուրաքանչյուր հարսնացուի համար մոտ 65 դոլար արժողությամբ օժիտ է  տրամադրել և իր վրա վերցրել արարողության բոլոր ծախսերը։ Զանգվածային ամուսնության նպատակը Նիգերիայի ավանդական ընտանեկան արժեքների ամրապնդումն է։

Նշենք նաև, որ ըստ տեղի կանոնների` փեսացուն չի կարող դիմել ամուսնալուծության համար՝առանց մուսուլմանական խորհրդի թույլտվության։