Բավ է պառակտվել
30-05-2014 08:48

Նիդերլանդներում հայի ինքնասպանությունից հետո տեղացի պաշտոնյային կարող են անվստահության քվե տալ

 

Նիդերլանդներում ՛՛Կանաչ ձախեր՛՛ կուսակցությունը եւ սոցիալիստական կուսակցությունը հայի ինքնասպանությունից հետո կասկածի տակ են առել անվտանգության եւ արդարադատության ստատս-քարտուղար Ֆրեդ Տեւենի մարդասիրությունն ապաստան տալու քաղաքականության իրականացման գրոծում:

՛՛NL Time՛՛-ը գրել է, թե կուսակցությունները ցանկանում են անկախ հետաքննություն անցկցնել: Այդ մասին հայտարարել է Սոցիալիստական կուսակցության պատգամավոր Շարոն Գեսթյոզենը, «Կանաչ ձախեր» կուսակցությունից Լինդա Վորթմանը: Երբ նախկինում ռուսասատանցի Ալեքսանդր Դոլամաթովը ապաստան փնտրող անձնաց կենտրոնում ինքնասպանություն գործեց, Տեւենին անվստահության քվե հանձնեցին:

Անվտանգության քննչական խորհուրդը սկսեց ռիսկերի հետաքննությունը: Այն ժամանակ ապացույներ չգտնվեցին, սակայն հաշվետվությունում նշվեց, որ ներգաղթյալները որոշ վտանգների են ենթարկվում: Տեւենը խորհրդարանին խոստացավ ՛՛մարդասիրական միջոցների՛՛ կիրառում միգրացիոն քաղաքականությունում:

Այդ պահից ի վեր ընդդիմությունը կասկած հայտնելու հիմք չուներ: Սակայն ապրիլին հայ Արտավազդ Գասպարյանը երկորդը անձը դարձավ, ով կենտրոնում ինքնասպանություն գործեց: