Բավ է պառակտվել
05-10-2017 13:27

Կարմիր գրքում գրանցված անգղ որսացած տղամարդը Շենավանի ՀՀԿ-ական գյուղապետն է

 

Քիչ առաջ համացանցում հայտնվեցին սպանված կենդանիների լուսանկարներ, որոնք նաև կարելի է համարել հանցագործության ապացույցներ: Լուսանկարներում սպանված հսկայական թռչունները սպիտակագլուխ անգղեր են:
Սպիտակագլուխ անգղը վտանգված տեսակ է: Գրանցված է նախկին ԽՍՀՄ և Ռուսաստանի Կարմիր գրքերում: Տեսակն ընդգրկված է ԲՊՄՄ Կարմիր ցուցակում (ver. 3.1) «Least Concern» կարգավիճակով: ԲՊՄՄ Կարմիր ցուցակի չափորոշիչներով գնահատվում է որպես «Խոցելի»` VU D1: Ընդգրկված է նաև Հայաստանի Կարմիր գրքում:
ՀՀ-ում տարածված է խոշոր ժայռագոյացություններով լեռնազանգվածներում՝ Սյունիքի մարզ, Տավուշի մարզ, Լոռու մարզ:

Ունեցած ինֆորմացիայով՝ Կարմիր գրքում գրանցված սպիտակագլուխ անգղ որսացած տղամարդկանցից մեկը Շենավանի ՀՀԿ-ական գյուղապետն է՝ Արթուր Մկրտչյանը: