Բավ է պառակտվել
14-01-2014 17:43

200-ից ավելի բնակիչ խեղդվել է Նեղոս գետում

Ողբերգական դեպք է տեղի ունեցել Նեղոս գետում: Հարավային Սուդանի 200-ից ավելի բնակիչ, փախչելով Մալակալ քաղաքում տեղի ունեցող բախումներից, նավաբեկության հետևանքով խեղդվել է Նեղոս գետում։

 

Ինչպես հայտնում է BBC-ն՝  մեծ թիվ են կազմում կանայք ու երեխաները։ Նրա խոսքով՝ ողբերգության պատճառը եղել է լաստանավի գերբեռնվածությունը։

 

Ըստ ՄԱԿ-ի տվյալների՝ Հարավային Սուդանի կառավարության ու ապստամբների միջև բախումների պատճառով 355.000 մարդ ստիպված է եղել լքել տունը։