Բավ է պառակտվել
04-12-2014 10:27

Նյու Յորքում բողոքի ակցիաներ են անցկացվում ոստիկանին արդարացնելու պատճառով

Նյու Յորքում տեղի է ունենում բողոքի ակցիա, որի մասնակիցները պահանջում են 2014 թվականի հուլիսի 17-ին աֆրոամերիկացի Էրիկ Գարների մահվան հանգամանքների «արդար հետաքննություն», գրում է BBC-ի ռուսական ծառայությունը: 
CNN հեռուստաալիքը, վկայակոչելով Նյու Յորքի ոստիկանության տվյալները, հաղորդում է բողոքի ակցիաների 30 մասնակցի ձերբակալության մասին:
Սևամորթ Էրիկ Գարները մահացել է, երբ ոստիկանության աշխատակիցները, ովքեր փորձել են նրան ձերբակալել, տապալել են նրան գետնին՝ բռնելով կոկորդից: Վեց երեխաների հայր Գարները տառապում էր ասթմայից, գիրությունից և սրտի հետ կապված խնդիրներից: 
Ատենակալների ժյուրին որոշում է կայացրել քրեական գործ չհարուցել ոստիկան Դենիել Պանտալեոյի դեմ՝ նրա գործողություններում չգտնելով հակաօրինական և ոչ մի բան:
Նյու Յորքի բազմաթիվ բնակիչներ, ում վրդովել է ատենակալների վճիռը, դուրս են եկել փողոցներ, որպեսզի իրենց բողոքն արտահայտեն, իրենց կարծիքով, անարդար որոշման վերաբերյալ: