Բավ է պառակտվել
29-07-2014 09:55

Իսրայելը չի կանգնելու, քանի դեռ չի հասել իր՝ Գազայի թունելները ոչնչացելու նպատակին.Նեթանյահուն

Իսրայելի վարչապետ Բինյամին Նեթանյահուն հայտարարել է, որ երկիրը Գազայի հատվածում երկարատև արշավի պետք է պատրաստվի: Ըստ նրա՝ Իսրայելը չի կանգնելու, քանի դեռ չի հասել իր՝ Գազայի թունելները ոչնչացելու նպատակին: Վերջին տվյալներով՝ երեկ մահացել է պաշտպանության բանակի 5 զինվոր: Միարժամանակ այս գիշեր իսրայելական ռազմաօդային ուժերը հրթիռային հարված են հասցրել գազայի հատվածում ՀԱՄԱՍ իսլամական շարժման ղեկավարի, մերձծովյան անկլավի նախկին վարչապետ Ւսմայիլ Խանիի տան վրա:
Պաղեստինյան կառավարության նախկին ղեկավարի որդու խոսքով՝ հարձակման ժամանակը տունը դատարկ է եղել, ուստի դրա արդյունքում ոչ ոք չի տուժել, սակայն շենքը ամբողջապես ավերակ է դարձել: Իսրայելի ռազմաօդային ուժերը և հրետանին հարվածներ են տեղացել Գազայի հատվածի տարածքում մի քանի թիրախներով, ինչի արդյունքում, պաղեստինցիների տվյալներով, առնվազն 40 մարդ է զոհվել: