Բավ է պառակտվել
24-07-2015 14:37

Թուրքիայի արեւելքում հյուրանոցում պայթյուն է որոտացել

Թուրքիայի արեւլյան Էլյազըք քաղաքի հյուրանոցներից մեկում պայթյուն է որոտացել: Նախնական տվյալներով, պայթյունի հետեւանքով տուժել է 3 մարդ: Ոստիկանները չեն բացառում, որ պայթյունը տեղի է ունեցել գազի արտահոսքի հետեւանքով: Որոշ տվյալներով, սենյակում, որտեղ տեղի է ունեցել պայթյունը, եղել են դյուրավառ հեռղուկով շշեր: Էլյազըք քաղաքը գտնվում է Սուրուչ քաղաքից 200 կմ հյուսիս, որտեղ պայթյունից 30-ից ավելի մարդ էր զոհվել: