24-07-2014 19:09

ՌԴ-ում աշխատանքային ներգաղթյալները պետք է պատասխանեն պատմության քննությունների հարցերի 40%-ին

Ինչպես նշում է ИТАР-ТАСС-ը ՝ Ազգերի բարեկամության ռուսական համալսարանի պրոռեկտոր Անժելա Դոլժիկովան տեղեկացրել է, որ Ռուսաստանի Դաշնության տարածքում աշխատելու թույլտվություն ստանալու համար ներգաղթյալները պետք է 40%-ով ճիշտ պատասխանեն ՌԴ պատմության ու սահմանադրության քննության հարցերին։ Քննաթերթիկում ներառված է 20 հարց, որից 8-ին պատասխանելու դեպքում քննությունը կարելի է հանձնած համարել։ Առավելագույն ժամանակահատվածը, որը կտրամադրվի քննության համար, 2.56 ժամ է։
Նշենք, որ 2015թ. հունվարի 1-ից յուրաքանչյուր ներգաղթյալ, ով ցանկություն կունենա աշխատել Ռուսաստանում, պետք է ունենա ռուսաց լեզվի, պատմության ու սահմանադրության քննությունների հանձնման հավաստագիր։