Բավ է պառակտվել
03-06-2014 11:13

Նեպալում ավտոբուսի վթարի հետևանքով 18 մարդ է զոհվել


Հնդկաստանի ուխտավորների ավտոբուսը Նեպալի արեւմուտքում շրջվել է լեռնային կածանի վրա եւ ընկել գետը: Զոհվել է 18 մարդ, մոտ 60 մարդ տարբեր աստիճանի վնասվածքներով տեղափոխվել են մոտակա հիվանդանոցներ: Վթարը տեղի է ունեցել երկուշաբթի երեկոյան, հաղորդում է BBC-ի ռուսական ծառայությունը:

Պյուտան շրջանի ներկայացուցչի խոսքերով, ավտոբուսը վերադառնալիս է եղել հինդուիստների հայտնի ուխտատեղից՝ Նեպալի մայրաքաղաք Քաթմանդուից 450 կմ հեռավորության վրա գտնվող Սվարգադվարի եկեղեցական համալիրից: Մահացածները հիմնականում հյուսիսային հնդկական Ուտար Պրադեշի նահանգի ուխտավորներն են:

Ճանապարհների ոչ բարձր որակը եւ ավտոմեքենաների վատ վիճակը ոչ անվտանգ վարման պայմաններում նեպալյան ճանապարհներին հազարավոր մարդկանց կյանք խլող հաճախակի կրկնվող վթարների հիմնական պատճառներն են: